Երեկ` փետրվարի 4-ին, Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի և կրթության բաժնի պետ Գոռ Բադյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ: Խորհրդակցությանը ներկա էին մարզպետարանի համապատասխան բաժնի պետեր, Վանաձորի ավագանու անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, քաղաքապետարանի ենթակայության հիմնարկությունների տնօրեններ, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ, բաժնի աշխատակիցներ: Խորհրդակցության նպատակը Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումների բարձր մակարդակի ապահովումն էր: Լսվեցին բազմաթիվ կարծիքներ և առաջարկներ: Նախատեսվում են ևս մի քանի նմանատիպ հանդիպումներ: Ծրագրի վերջնական տարբերակը նախապես կներկայացվի ազգաբնակչությանը: