Վանաձորի քաղաքապետը շնորհավորեց թատերարվեստի գործիչներին

Մարտի 27-ին Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ Վանաձորի քաղաքապետը հյուրընկալել էր թատերարվեստի մի շարք երախտավորների: Տոնական մթնոլորտում հնչեցին շնորհավորանքներ և գնահատանքի խոսքեր: Մամիկոն Ասլանյանը, շնորհավորելով ներկաներին, առողջություն և ամենայն բարիք մաղթեց, ինչպես նաև առաջընթաց և հաջողություն՝ մասնագիտական ոլորտում. «Թատրոնը մարդկային հոգիներն ազնվացնող տաճար է: Ձեր մասնագիտական և ստեղծագործական ներուժը պետք է ծառայի հայ ժողովրդին: Մենք ստեղծագործ ազգ ենք և ասելիք ունենք աշխարհին»,-ասաց քաղաքապետը, ապա շնորհավորագրեր  և ծաղիկներ հանձնեց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվին (փոխտնօրեն Անահիտ Եգորյան), «Բոհեմ» կամերային թատրոնի կոլեկտիվին (տնօրեն՝ Գայանե Ավագյան), Վանաորի տիկնիկային թատրոնի կոլեկտիվին՝ (տնօրեն՝ Սերգեյ Մելիքյան) և ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի կոլեկտիվին, (տնօրեն Սոֆիյա Սողոմոնյան):

You May Also Like