Ներդրումային ծրագրերի մեկնարկ Վանաձորում

” ՎԱԲԱ” ընկերությունը 9 մլն. դոլլարի ներդրում է կատարելու Վանաձոր քաղաքում
Մարտի 28-ին Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վանաձորում կատարվելիք ներդրումային խոշոր ծրագրերի շնորհանդես, որին ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, իտալական «CARMAC GROUP» ընկերության ներկայացուցիչները և պաշտոնատար այլ անձինք: «ՎԱԲԱ» ընկերությունը 2018թ.-ին 9 մլն դոլարի ներդրում է կատարելու Վանաձորում։ Իրականացվելիք ծրագրերի առաջին փուլում նախատեսվում է 5 մլն դոլար հատկացնել հակակարկտային պաշտպանիչ ցանցերի արտադրության նպատակով: Եվս 2 մլն դոլար ընկերությունը ներդնելու է պաշտպանիչ ցանցերի բետոնե սյուների արտադրության մեջ: «ՎԱԲԱ»-ն մոտ 2 մլն դոլար էլ ներդնելու է Վանաձորի կենտրոնական հատվածում հանգստի և սպասարկման կենտրոն կառուցելու նպատակով։ Ծրագրերի նախագծման և շինարարական աշխատանքներն իրականացնելու է իտալական «CARMAC GROUP» ընկերությունը։

You May Also Like