Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքում 2018թ. հոկտեմբերի 15-ին` ժամը 1500-ին, Վանաձորի համայնքապետարանի շենքում կկայանա համայնքային սեփականություն հանդիսացող
հողամասերի կրկնաճուրդ վաճառք: Վաճառվում են հողամասեր. Անհատական բնակարանաշինության համար , Հասարակական սպասարկման օբյեկտների կառուցման համար 0,036հա 1 լոտով և 0.07768հա 3լոտով
Աճուրդի մեկնարկային գին սահմանելով հողի կադաստրային արժեքի չափով

ա) Անհատական բնակարանաշինության համար
1ա.1 Բաղրամյան պողոտա թիվ 57/2 հողամաս 0.036հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0053-0085
1քմ հողամասի մեկնարկային գինը սահմանված է 1914 դրամ:

բ) Հասարակական սպասարկման օբյեկտների կառուցման համար
1բ.1 Տարոն-4 Զեյթունի փողոց թիվ 5/2 հողամաս 0.0105հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0124-0036
1քմ հողամասի մեկնարկային գինը սահմանված է 1914 դրամ:

1բ.2 Լոռվա խճ. թիվ 20/1 հողամաս 0.06298հա, կադաստրային ծածկագիր – 06-001-1207-0026
1քմ հողամասի մեկնարկային գինը սահմանված է 1914 դրամ:

1բ.3 Տարոն-2 ՔՇՀ-3 թիվ 6/1-5 հողամաս 0.0042հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0016-0090
1քմ հողամասի մեկնարկային գինը սահմանված է 1914 դրամ:

Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (սերվիտուտ) չկան:
Կրկնաճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է Վանաձորի համայնքապետարանի աճուրդային-մրցութային հանձնաժողով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և Վանաձորի տեղական գանձապետական բաժանմունքի 900235401453 հաշվարկային հաշվին վճարել 25000(քսանհինգ հազար) դրամի մուծման անդորրագիր:
Կրկնաճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Հայտերի ընդունումը դադարում է 2018թ. հոկտեմբերի 10-ին` ժամը 1800-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վանաձորի համայնքապետարանի աճուրդային-մրցութային հանձնաժողով:

Հասցե Տիգրան Մեծի պողոտա 22 Հեռ. (0322)4-66-10
Էլ. հասցե arxvanadzor@mail.ru

You May Also Like