ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2017թ. հունիսի 21-ին` ժամը 11.00-ին համայնքապետարանի նիստերի դահլիճում
կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը

Օ Ր Ա Կ Ա Ր Գ ՈՒ Մ

  1. Վանաձոր համայնքի ավագանու 2017թ. հունիսի 21-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին

զեկ. Մ.Ասլանյան

  1. Վանաձոր համայնքի ավագանու 2016թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 59-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

զեկ.՝ Գ.Բադյան

  1. Վանաձոր համայնքի համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին

զեկ.՝ Գ.Բադյան

  1. Վանաձոր համայնքի 2016թ. գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին

զեկ.՝ Վ.Գրիգորյան

  1. Վանաձոր համայնքի «Վանաձորի երգի թատրոն» և «Նեցուկ ՀԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին

զեկ.` Վ.Գրիգորյան

  1. Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 18-ի «Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 18-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

զեկ.` Վ.Գրիգորյան

  1. Վանաձոր համայնքի ղեկավարի 2017 թվականի հունիսի 13-ի Վանաձոր համայնքի «Թիվ 1 մշակույթի տուն», «Թիվ 2 մշակույթի տուն», «Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման և Վանաձոր համայնքի «Մշակութային համալիր» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» թիվ 586-Ա որոշումը և Վանաձոր համայնքի «Մշակութային համալիր» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին

զեկ.` Ա.Հովհաննիսյան

  1. Վանաձոր համայնքի ավագանու անդամ ________ին լիազորելու մասին

զեկ.՝ Ա.Հովհաննիսյան

  1. Վանաձոր համայնքի ավագանու 2013 թվականի հոկտեմբերի 09-ի «Վանաձորի համայնքի ղեկավարին կից, Վանաձորի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 74-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

զեկ.՝ Ա.Հովհաննիսյան

  1. Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գներին համաձայնություն տալու մասին

զեկ.՝ Ս.Աբովյան

  1. Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի կրկնաճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գներին համաձայնություն տալու մասին

զեկ.՝ Ս.Աբովյան

  1. Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցույթ անցկացնելու մասին

զեկ.՝ Ս.Աբովյան

  1. Վանաձոր համայնքի Գր. Լուսավորչի փողոցի թիվ 43/1 հասցեում գտնվող տաղավարը և դրանով զբաղեցված հողամասը ուղղակի վաճառքի ձևով Ռաֆայել Մխիթարյանին օտարելու մասին

զեկ.՝ Ս.Աբովյան

  1. «Լոռի-ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ին շինություններ և հողամաս տրամադրելու մասին

զեկ.՝ Ս.Աբովյան

  1. ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2017թ. հողային հաշվեկշիռը հաստատելու մասին

զեկ.՝ Ս.Աբովյան

  1. «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու և Վանաձոր համայնքի ավագանու 30 մայիսի 2017թ. թիվ 45-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին

զեկ.՝ Կ.Սարոյան

  1. Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրը որոշելու մասին

զեկ.՝ Մ.Ասլանյան

You May Also Like

Leave a Reply