Համայնքի ղեկավարը հյուրընկալեց հայտնի նկարիչ Ամադեուշ Պոպեկին

Այսօր՝ հունիսի 4-ին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հյուրընկալեց լեհ քանդակագործ և նկարիչ Ամադեուշ Պոպեկին: Նա Վանաձոր այցելել է Վանաձոր-Լյուբլին քույր քաղաքների բարեկամության շրջանակում, Մամիկոն Ասլանյանի հրավերով՝ անհատական ցուցահանդես կազմակերպելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը և կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը, համայնքապետարանի աշխատակիցներ:
Հանդիպման ընթացքում քաղաքապետը ողջունեց հյուրին և կարևորեց քույր քաղաքի տաղանդաշատ արվեստագետին ճանաչելու և նրան վանաձորցիներին ճանաչելի դարձնելու համար: Մամիկոն Ասլանյանը վստահություն հայտնեց, որ քաղաքների միջև համագործակցությունն ավելի կխորանա, փոխայցելություններն ու փոխադարձ շփումները կավելանան: Նկարիչն իր հերթին կիսվեց Վանաձորից ստացած տպավորություններով, հյուրընկալությամբ և հարուստ բնությամբ, ինչը արվեստագետի համար ներշնչանքի աղբյուր է: Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը խոստացավ փոխադարձ այցով լինել Լյուբլինում: Վերջում բոլորը միասին լուսանկարվեցին:

You May Also Like