«Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» Ծրագրի հանդիսավոր բացման արարողություն

Հունվարի 20-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կայացավ “Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման” Ծրագրի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ ՏԿԵՆ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության,ՀՀ Քաղաքաշինության Կոմիտեի , ՀՀ Լոռու և Շիրակի մարզպետարանների, Վանաձոր և Գյումրի համայնքների ավագանու անդամներ, ինչպես նաև ՀՀ այլ համայնքների, “Ուրբան” հիմանդրամի, ՀԿ-ների, ուսումնական հաստատությունների, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ծրագրի տեղական և միջազգային փորձագետներ։
Ողջույնի խոսքով հանդես եկան Լոռու մարզպետի տեղակալ՝ Գոռ Ասրյանը (Ծրագրի ՂԿ անդամ), Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան՝ Պավել Չեպլակը, ԵՄ Պատվիրակության համագործակցության բաժնի պետի տեղակալ՝ Սիլյա Կասմանը, ՏԿԵՆ ՏԻ քաղաքականության վարչության պետ՝ Աշոտ Գիլոյանը (Ծրագրի ՂԿ անդամ), Գյումրի համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական՝ Ալբերտ Մարգարյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և ՏՏ բաժնի պետ՝ Լիլյա Դավթյանը (Ծրագրի ՂԿ անդամ) և «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի ղեկավար՝ Նատալյա Լափաուրին։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ Բրունո Մոնտարիոլն ու Սիլյա Կասմանը կարևորեցին համայնքներ կողմից իրականացվող ծրագիրն՝ ընդգծելով նրա բաղադրիչների հատուկ կարևորությունը։
Ելույթ ունեցողները բարի ընթացք մաղթեցին Ծրագրին։
Միջոցառման երկրորդ մասում Ծրագրի փորձագետները ներկայացրեցին արդեն արված աշխատանքները և առաջիկա անելիքները։

You May Also Like