Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Վանաձորի տարբեր մշակութային օջախներում շարունակվում են միջոցառումները:

Մարտի 20-ին Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգասրահում տեղի ունեցավ Վանաձորի կամերային երգչախմբի համերգը: Երգացանկում ընդգրկված էին Շառլ Ազնավուրի, Ժորժ Բիզեի և Կոմիտասի ստեղծագործությունները: Հանդիսատեսը գեղեցիկ համերգ վայելելու հնարավորություններ դեռ շատ կունենա: Վանաձորի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից ներկայացված ծրագրում բազմաթիվ գրական-երաժշտական միջոցառումներ են նախատեսված:

You May Also Like