Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի համաձայն, հունիսի 10-ից 24-ը ֆուտբոլի մարզադպրոցի խաղադաշտում անցկացվեց <<Հուսո գավաթ>> ֆուտբոլի բակային մրցումներ:
Մրցումներին մասնակցեցին համատիրությունների 2008-2009թթ ծնված պատանիների թվով 5 թիմ: Մրցումներն անցկացվեց շրջանաձև, երկու խաղաշրջանով:
Առաջին տեղ գրավեց «Խնձորուտ» համատիրության թիմը, երկրորդ տեղ` Ջուխտ Ախպուր համատիրության թիմը, երրորդ տեղ` «Տարոն» համատիրության թիմը:
Պարգևատրման արարողությանը ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը, Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, բաժնի աշխատակիցներ:
Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված գավաթներով, մեդալներով և պատվոգրերով, իսկ 5 լավագույն խաղացողները ըստ օղակների՝ պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող, ռմբարկու և դարպասապահ պարգևատրվեցին հուշանվեր արձանիկներով և պատվոգրերով:
Լավագույն դարպասապահ ճանաչվեց Արտյոմ Ամիրխանյանը («Խնձորուտ» թիմ),
լավագույն պաշտպան` Դավիթ Կարապետյանը («Ջուխտ Ախպուր» թիմ)
լավագույն կիսապաշտպան` Արմեն Գալստյանը («Խնձորուտ» թիմ):
լավագույն հարձակվող` Արմեն Սահակյանը («Տարոն» թիմ):
լավագույն ռմբարկու` Սամվել Սաֆարյանը («Խնձորուտ» թիմ):
Շնորհակալագրեր հանձնվեցին մրցավարներին և ֆուտբոլի մարզադպրոցի կոլեկտիվին: