Ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի համաձայն 2017թ-ի հունիսի 17-ին քաղաքի բոլոր մարզաբազաներում անց են կացվել բոլոր մարզաձևերից մարզական միջոցառումներ՝ նվիրված օլիմպիական միջազգային օրվան: Բոլոր մարզաձևերի մարզիկները մեծ խանդավառությամբ են մասնակցել սպորտային միջոցառումներին: Անց են կացվել ցուցադրական և մրցակցական մրցելույթներ:
Բոլոր մասնակիցներին ողջունել և օլիմպիական միջազգային օրվա կապակցությամբ Վանաձոր համայնքի ղեկավարի շնորհավորանք է փոխանցել Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:
Մասնակից կազմակերպություններին հանձնվել են շնորհակալագրեր, հուշանվերներ և գավաթներ: