Հունվաի 16-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել Համայնքային ենթակայության մարզական ՀՈԱԿ-ների ղեկավարների հետ։
Քննարկվել են մարզադպրոցներում պայմանների բարելավման և սպորտի զարգացմանն ուղղված այլ հարցեր։
Այս տարի կլուծվի Ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան դպրոցի ջեռուցման խնդիրը։
Քայլեր կձեռնարկվեն Ֆուտբոլի մասնագիտացված մանկապատանեկան դպրոցը զարգացնելու ուղղությամբ։