Քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի 2019 թ.-ին կատարած աշխատանքների հաշվետվությունը

Փետրվարի 11-ին Վանաձոր համայնքի ղեկավարի մոտ տեղի ունեցավ համայնքապետարանի աշխատակազմի Քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի՝ 2019 թ.-ի ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունը: Նախ Մամիկոն Ասլանյանն անդրադարձավ վերջին տարիներին համայնքապետարանի ընդհանուր աշխատանքների նկատմամբ հանրության մեծ ուշադրությանը և համայնքապետարանի փաստաթղթաշրջանառության շեշտակի աճին, ինչի պատճառը քաղաքապետի կարծիքով ոչ միայն հասարակության խնդիրները կամ նրանց իրավունքների և խնդիրների մասին բարձրաձայնելու ակտիվության բարձրացումն է, այլև քաղաքացիների վստահությունը քաղաքապետարանի նկատմամբ: Դիմողների մեծ թիվը, Մամիկոն Ասլանյանի խոսքով, վկայում է նաև այն մասին, որ համայնքապետարանը կոմպետենտ է և իր աշխատանքի արդյունավետությամբ կարողացել է ապացուցել, որ ի զորու է տալ լուծումներ: «Ուշադրություն դարձրեք քաղաքացիների հետ գրավոր և բանավոր շփման որակին: Չոր կարծրատիպերից հրաժարվել է պետք: Քաղաքացիներին պետք է ցուցաբերել անհատական մոտեցում»,-ասաց համայնքի ղեկավարը:
2019 թ.-ին կատարած աշխատանքների հաշվետու զեկույցով հանդես եկավ Քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի պետ Լուսինե Ստեփանյանը:
2019թ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի անմիջական մասնակցությամբ նախապատրաստվել ու համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվել ավագանու որոշման 190 նախագիծ, հրավիրված 9 նիստերում ընդունվել են 185 որոշումներ: Պատրաստվել է նորմատիվ ակտերի 13 տեղեկագիր, որոնցում ընդգրկվել են համայնքի ավագանու 22 և համայնքի ղեկավարի 9 նորմատիվային որոշումներ:
2019թ. բաժինն ընդհանուր առմամբ մուտքագրել ու աշխատել է 19462 փաստաթղթի հետ, որից 8219-ը ազգաբնակչությունից ստացված դիմումներ են, 9905` տարբեր կազմակերպություններից, 1338՝ ՀՀ կառավարությունից, Ազգային ժողովից, Լոռու մարզպետարանից և դրանց ամբողջությամբ համապատասխան ընթացք է տրվել:
Բնակիչներից և տարբեր կազմակերպություններից ստացված դիմումներից դրական լուծում կամ դիմումատուին բավարարող պատասխան է տրվել գրեթե 86%-ին: Ավելի քան 21 դիմում վերահասցեագրվել է համապատասխան մարմիններ:
2019թ. անց է կացվել համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար 8 մրցույթ, որոնց արդյունքում հաղթող ճանաչված 38 անձի համար պատրաստվել է անձնական գործ: Համայնքապետարանի թափուր պաշտոններում 20 անձի հետ կնքվել են ժամկետային աշխատանքային պայմանագրեր,
2019թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին բաժինը կազմակերպչական աշխատանք է տարել թվով 38 համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը ապահովելու ուղղությամբ:
Բաժինն աշխատել է 135 պաշտոնի անձնագրերի հետ, ձևակերպել է և ընթացք տվել 1085 կարգադրության ու 515 հրամանի, 14550 ելից փաստաթղթի:
2019 թ.-ին 2018թ.-ի համեմատ քանակական առումով կտրկուկ աճ է գրանցվել փաստաթղթաշրջանառությունում: Եթե 2018 թ.-ին գրանցվել է 17115 մտից փաստաթուղթ, ապա 2019թ.-ին այն կազմել է 19460: Նույն պատկերն է նաև ելից փաստաթղթերի դեպքում: Եթե 2018 թ.-ին ուղարկվել է 10687 փաստաթուղթ, ապա 2019թ.-ին 14550 ելից փաստաթուղթ: Եթե 2018 թ.-ին համայնքի ղեկավարի որոշումների թիվը եղել է 2060, ապա 2019 թ.-ին այն դարձել է 2479: 2018 թ.-ին ընդունվել է համայնքի ավագանու 140 որոշում, 2019 թ.-ինընդունվել է 185 որոշում:

You May Also Like