Հարգելի համաքաղաքացիներ,
Մեր սիրելի քաղաքը՝ Վանաձորը, իր կենսագրության մեջ ունեցել է զարգացման տարբեր փուլեր և դինամիկա, նաև՝դժվար ժամանակաշրջաններ:
Հաշվի առնելով վերջին տասնամյակների զարգացումները` Վանաձորը վաղուց արդեն թևակոխել է զարգացման անհրաժեշտության տիրույթ և թե՛քաղաքի ընդհանուր տեսքի ու բովանդակության, թե՛նրա առանձին ոլորտներում առկա մարտահրավերներին ընդառաջ, խիստ կարիք ունի նոր հավակնոտ գաղափարների և դրանց թիրախային իրագործման, ինչի արդյունքում կարող ենք ունենալ քաղաքի բառացիորեն նոր գրավիչ բովանդակություն:
Հաշվի առնելով այս հանգամանքը և նպատակ հետապնդելով մշակել քաղաքի զարգացման ռազմավարական նոր ծրագիրը` ակնկալում ենք մեր քաղաքի բնակչության բոլոր շերտերի ակտիվ ներգրավվածությունը գործընթացում, մասնավորապես`մտավորականության, հնաբնակների, երիտասարդների, ՀԿ-երի, ձեռնարկությունների, այլ կազմակերպությունների, քաղաքում գործող քաղաքական կուսակցությունների, ԱԺ բոլոր գումարումների՝ մեր քաղաքից ընտրված պատգամավորների, համայնքի ներկա ու նախկին բոլոր գումարումների ավագանու անդամների, արտերկրում բնակվող վանաձորիցիների, գործարարների և այլ անհատ քաղաքացիների կառուցողական, իրատեսական և տնտեսապես արդյունավետ ու հիմնավորված առաջարկները: Համապատասխան առաջարկները փորձագիտական գնահատումից հետո կներառվեն քաղաքի զարգացման ծրագրում և հետայդմ կսկսվեն իրականացվել:
Սիրելի՛ համաքաղաքացիներ, բաց մի թողեք ձեր ձեռքով ձեր համայնքը զարգացնելու հնարավորությունները:
Բոլոր առաջարկները կարող եք ներկայացնել համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին`311/306 սենյակներ, ուղարկել նամակի տեսքով cityvanadzor@gmail.com հասցեով կամ մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 060-65 07 37:
Վանաձորի համայնքապետարան