Քաղաքացիների ընդունելություն Վանաձորի համայնքապետարանում

Հոկտեմբերի 24-ին Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելություն:
Համայնքի ղեկավարից աջակցություն ստանալու նպատակով ընդունելությանը ներկա էին նախապես ցուցակագրված 24 քաղաքացիներից 20-ը:

Քաղաքացիներին հուզող հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էիմն նաև համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը և համապատասխան բաժինների ներկայացուցիչներ:
Համայնքի ղեկավարին մասնավորապես դիմել են աշխատանքի տեղավորման,բնակարանների ձեռքբերման, տարածքի սեփականաշնորհման, տանիքի վերանորոգման, աղբահանության վարձավճարի, կուտակված գույքահարկի և սոցիալական բնույթի այլ հարցերով:

Ի պատասխան քաղաքացիների դիմում-խնդրանքների, համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հանձնարարեց քննարկել և սահմանված ժամկետներում համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին:

Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների մի մասին տրվեց դրական ընթացք, բարձրացված խնդիրներից մի քանիսն էլ լուծումներ ստացան հանդիպման ընթացքում:

You May Also Like