Հոկտեմբերի 10-ին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն, որին մասնակցեցին նախապես ցուցակագրված 31 քաղաքացիներից 24-ը:
Ընդունելությանը մասնակցեցին նաև համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը և աշխատակազմի համապատասխան բաժինների պետեր:
Համայնքի ղեկավարին մասնավորապես դիմել են բնակապահովման, աշխատանքի, դրամական օգնության, շենքի բակի բարեկարգման և լուսավորության, հողամասի սեփականաշնորհման, խաղահրապարակի կառուցման, թաղամասում ջրագծի կառուցման, հանրակացարանում սենյակի տրամադրման և սոցիալական բնույթի այլ հարցերով:
Ծանոթանալով ընդունելությանը ներկա քաղաքացիների խնդիրներին՝ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հանձնարարեց համապատասխան բաժինների ղեկավարներին քննարկել և սահմանված ժամկետներում համապատասխան լուծում տալ դիմում-խնդրանքներին:
Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների մի մասին տրվեց դրական ընթացք, բարձրացված խնդիրներից մի քանիսն էլ լուծումներ ստացան հանդիպման ընթացքում, իսկ համայնքի լիազորություններից դուրս մի շարք հարցեր ուղղորդվեցին համապատասխան կառույցներ։