Քաղաքացիների ընդունելություն Վանաձորի համայնքապետարանում
Այսօր՝ օգոստոսի 22-ին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն, որին մասնակցեցին նախապես ցուցակագրված 29 քաղաքացիներից 21-ը:
Քաղաքացիներին հուզող հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը և աշխատակազմի համապատասխան բաժինների ներկայացուցիչներ:
Քաղաքացիները մասնավորապես դիմել են աշխատանքի տեղավորման,բնակարանի տրամադրման և սեփականաշնորհման, շենքի բակի վերանորոգման և խաղահրապարակի կառուցման ,աշխատանքային տարածքի տրամադրմանև սոցիալական բնույթի այլ հարցերով:
Ծանոթանալով ընդունելությանը ներկա քաղաքացիների խնդիրներին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը հանձնարարեց քննարկել և սահմանված ժամկետներում համապատասխան լուծում տալ դիմում-խնդրանքներին:
Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների մի մասին տրվեց դրական ընթացք, բարձրացված խնդիրներից մի քանիսն էլ լուծումներ ստացան հանդիպման ընթացքում: