Այսօր՝ օգոստոսի 3-ին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն,որին մասնակցեցին նախապես ցուցակագրված 36 քաղաքացիներից 22-ը:
Քաղաքացիներին հուզող հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին աշխատակազմի համապատասխան բաժինների ներկայացուցիչներ:
Քաղաքացիները մասնավորապես դիմել են շենքի տանիքի վերանորոգման,թաղամասում ջրագծի կառուցման, աշխատանքի տեղավորման,բնակարանի տրամադրման և սեփականաշնորհման, դրամական օգնության և սոցիալական բնույթի այլ հարցերով:
Ծանոթանալով ընդունելությանը ներկա քաղաքացիների խնդիրներին՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը հանձնարարեց քննարկել և սահմանված ժամկետներում համապատասխան լուծում տալ դիմում-խնդրանքներին:
Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների մի մասին տրվեց դրական ընթացք, բարձրացված խնդիրներից մի քանիսն էլ լուծումներ ստացան հանդիպման ընթացքում: