Հուլիսի 4-ին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն, որին մասնակցեցին նախապես ցուցակագրված 22 քաղաքացիներից 18-ը:
Ընդունելությանը մասնակցեցին նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը և աշխատակազմի համապատասխան բաժինների պետեր:
Համայնքի ղեկավարին մասնավորապես դիմել են բնակապահովման, աշխատանքի, առողջական, դրամական օգնության, շենքի բակի բարեկարգման և լուսավորության, ծառերի էտման, հողամասի սեփականաշնորհման, թաղամասում ջրագծի կառուցման,տանիքի վերանորոգման, տարածքի վարձակալության, հանրակացարանում սենյակի տրամադրման, և սոցիալական բնույթի այլ հարցերով:
Ծանոթանալով ընդունելությանը ներկա քաղաքացիների խնդիրներին համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հանձնարարեց քննարկել և սահմանված ժամկետներում համապատասխան լուծում տալ դիմում-խնդրանքներին:
Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների մի մասին տրվեց դրական ընթացք, բարձրացված խնդիրներից մի քանիսն էլ լուծումներ ստացան հանդիպման ընթացքում: