Հունիսի 6-ին Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելություն:
Համայնքի ղեկավարից աջակցություն ստանալու նպատակով ընդունելությանը ներկա էին նախապես ցուցակագրված 29 քաղաքացիներից 24-ը:
Քաղաքացիներին հուզող հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը մասնակցեցին նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը,տեղակալ Արման Բերնեցյանը և աշխատակազմի համապատասխան բաժինների պետեր:
Համայնքի ղեկավարին մասնավորապես դիմել են ուսման վարձավճարի,բնակարանների ձեռքբերման և պայմանների բարելավման,տանիքի վերանորոգման,տարածքի վարձակալության,բակի բարեկարգման և հենապատի նորոգման, աղբահանության վարձավճարի,կուտակված գույքահարկի և սոցիալական բնույթի այլ հարցերով:
Ի պատասխան քաղաքացիների դիմում-խնդրանքների, համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հանձնարարեց քննարկել և սահմանված ժամկետներում համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին:
Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների մի մասին տրվեց դրական ընթացք, բարձրացված խնդիրներից մի քանիսն էլ լուծումներ ստացան հանդիպման ընթացքում:
Համայնքապետարանի լիազորություններից դուրս հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվեցին իրավասու կառույցներ: