Քաղաքացիների ընդունելություն Վանաձորի համայնքապետարանում

Այսօր՝ մայիսի 16-ին, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն, որին մասնակցեցին նախապես ցուցակագրված 18 քաղաքացիներից 15-ը:

Ընդունելությանը ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը և աշխատակազմի համապատասխան բաժինների պետեր:
Համայնքի ղեկավարին մասնավորապես դիմել են բնակարանների ձեռքբերման և պայմանների բարելավման,տանիքի վերանորոգման և սոցիալական բնույթի այլ հարցերով:
Ծանոթանալով ընդունելությանը ներկա քաղաքացիների խնդիրներին համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հանձնարարեց քննարկել և սահմանված ժամկետներում համապատասխան լուծում տալ դիմում-խնդրանքներին:

Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների մի մասին տրվեց դրական ընթացք, բարձրացված խնդիրներից մի քանիսն էլ լուծումներ ստացան հանդիպման ընթացքում:

Քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվեցին իրավասու կառույցներ:

You May Also Like