Քաղաքացիների ընդունելություն Վանաձորի համայնքապետարանում

Այսօր՝ մարտի 30-ին, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն:

Համայնքի ղեկավարից աջակցություն ստանալու նպատակով նախապես ցուցակագրված 17 քաղաքացիներից մասնակցեցին 14-ը:

Ընդունելությանը ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը և աշխատակազմի համապատասխան բաժինների պետեր:
Համայնքի ղեկավարին մասնավորապես դիմել են աշխատանքի տեղավորման, բնակարանի վարձակալության,տարածքի տրամադրման և բարեկարգման, փողոցի լուսավորության և սոցիալական բնույթի այլ հարցերով:

Ի պատասխան քաղաքացիների դիմում-խնդրանքների, համայնքի ղեկավարը հանձնարարեց քննարկել և սահմանված ժամկետներում համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին: Ընդունելությանը մասնակցող քաղաքացիների որոշ խնդիրներին լուծում տրվեց հենց հանդիպման ընթացքում:

You May Also Like