Քաղաքացիների ընդունելություն Վանաձորի համայնքապետարանում

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Ներկա էին համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։
🔹Արկադի Փելեշյանը լսեց բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրները։ Բնակիչները դիմեցին տանիքի նորոգման, վերելակի տեղադրման, բնակարան ստանալու, աշխատանք գտնելու հարցերով։
📍Համայնքի ղեկավարը որոշ հարցերի վերաբերյալ ներկայացրեց համայնքի կողմից նախատեսված լուծումները, որոնք առաջիկա ամիսներին կմեկնարկեն, որոշ հացերի վերաբերյալ տվեցին հանձնարարականներ համապատասխան բաժիններին։
❗Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարող են մասնակցել այն քաղաքացիները, որոնք իրենց դիմումը, բողոքը, առաջարկությունը օրենքով սահմանված կարգով ներկայացրել են տեղական ինքնակառավարման մարմնին և դրա վերաբերյալ սահմանված ժամկետում պատասխան չեն ստացել, կամ գտնում են, որ ստացված պատասխանը հիմնավորված չէ, և այդ պատճառով ցանկանում են Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին անձամբ ներկայացնել վիճարկման առնչությամբ իրենց նկատառումները:
Քաղաքացիների ընդունելությունը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից իրականացվում է երկու շաբաթը մեկ անգամ` չորեքշաբթի օրը, ժամը 11։00-ից:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարգին և պայմաններին կարող եք ծանոթանալ՝ այցելելով համայնքապետարանի կառավարման տեղակատվական համակարգի «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ» բաժին․

You May Also Like