Քաղաքացիների ընդունելություն Վանաձորի համայնքապետարանում

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն, որին մասնակցեցին նախապես ցուցակագրված 37 քաղաքացիներից 29-ը:
Քաղաքացիներին հուզող հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը և աշխատակազմի համապատասխան բաժինների ներկայացուցիչներ:
Համայնքի ղեկավարին մասնավորապես դիմել են աշխատանքի տեղավորման, բնակարանի տրամադրման, տնակի սեփականության, տանիքի վերանորոգման, բնակարանային վարձավճարների, բացօթյա առևտրի, բնակարանին կից կառուցվող խանութի վիճահարույց հարցերով, ծառերի էտման, բնակության, խմելու ջրագծի հետ կապված և սոցիալական բնույթի այլ հարցերով:
Ծանոթանալով ընդունելությանը ներկա քաղաքացիների խնդիրներին՝ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հանձնարարեց քննարկել և սահմանված ժամկետներում համապատասխան լուծում տալ դիմում-խնդրանքներին:
Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների մի մասին տրվեց դրական ընթացք, բարձրացված խնդիրներից մի քանիսն էլ լուծումներ ստացան հանդիպման ընթացքում:

You May Also Like