Քաղաքացիների ընդունելություն Վանաձորի համայնքապետարանում

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն:
Համայնքի ղեկավարի մոտ ընդունելությանը մասնակցելու համար նախապես գրանցեվել էին 34 քաղաքացիներ, որոնցից ընդունելությանը ներկայացան 28-ը:
Քաղաքացիներին հուզող հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը և աշխատակազմի համապատասխան բաժինների ներկայացուցիչներ:
Համայնքի ղեկավարին մասնավորապես դիմել են աշխատանքի տեղավորման, շենքի տանիքի վերանորոգման, բնակարանի սեփականաշնորհման, ջրամատակարարման և ջրահեռացնան խողովակի, ճանապարհի վերանորգման, մանկապարտեզում երեխայի տեղավորման, առողջապահական և սոցիալական բնույթի այլ հարցերով:
Ծանոթանալով ընդունելությանը ներկա քաղաքացիների խնդիրներին՝ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հանձնարարեց քննարկել և սահմանված ժամկետներում համապատասխան լուծում տալ դիմում-խնդրանքներին:
Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների մի մասին տրվեց դրական ընթացք, բարձրացված խնդիրներից մի քանիսն էլ լուծումներ ստացան հանդիպման ընթացքում:

You May Also Like