Քաղաքացիների ընդունելություն Վանաձորի համայնքապետարանում


Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն, որին մասնակցեցին նախապես ցուցակագրված 17 քաղաքացիներից 16-ը:
Քաղաքացիներին հուզող հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը և աշխատակազմի համապատասխան բաժինների ներկայացուցիչներ:
Համայնքի ղեկավարին մասնավորապես դիմել են բնակարանների ձեռքբերման , վերելակի վերանորոգման,տարածքի վարձակալության և սեփականաշնորհման ,աղբահանության վարձավճարի, երեխայի խնամակալության, հանրակացարանի սենյակի սեփականաշնորհման և սոցիալական բնույթի այլ հարցերով:
Ի պատասխան քաղաքացիների դիմում-խնդրանքների, համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հանձնարարեց քննարկել և սահմանված ժամկետներում համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին:
Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների մի մասին տրվեց դրական ընթացք, բարձրացված խնդիրներից մի քանիսն էլ լուծումներ ստացան հանդիպման ընթացքում:

You May Also Like