Այսօր՝ մարտի 14-ին, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն, որին մասնակցեցին նախապես ցուցակագրված 21 քաղաքացիներից 18-ը:
Քաղաքացիներին հուզող հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը և համապատասխան բաժինների պետեր:
Համայնքի ղեկավարին մասնավորապես դիմել են սոցիալական աջակցության, բնակարանների ձեռքբերման և պայմանների բարելավման, տանիքի վերանորոգման,աշխատանքի տեղավորման և սոցիալական բնույթի այլ հարցերով:
Ի պատասխան քաղաքացիների դիմում-խնդրանքների, համայնքի ղեկավարը հանձնարարեց քննարկել և սահմանված ժամկետներում համապատասխան լուծում տալ դիմում-խնդրանքներին: Քաղաքացիների բարձրաձայնած որոշ հարցերի էլ լուծում տրվեց հենց հանդիպման ընթացքում:
Քաղաքապետարանի լիազորություններից դուրս բարձրացված մի շարք հարցեր ուղղորդվեցին իրավասու կառույցներ