Այսօր՝ փետրվարի 26-ին, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն:
Համայնքի ղեկավարի մոտ ընդունելությանը մասնակցելու համար նախապես գրանցեվել էին 33 քաղաքացիներ, որոնցից ընդունելությանը ներկայացան 26-ը:
Քաղաքացիներին հուզող հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը և համայնքապետարանի համապատասխան բաժինների ներկայացուցիչներ:
Համայնքի ղեկավարին մասնավորապես դիմել են աշխատանքի տեղավորման ,տանիքի վերանորոգման, բնակարանի տրամադրման,տարածքի ընդլայնման , տան սեփականաշնորհման, բնակության վայրի գրանցման և փաստաթղթերի կարգավորման, աղբահանության վճարի և սոցիալական բնույթի այլ հարցերով:
Ծանոթանալով ընդունելությանը ներկա քաղաքացիների խնդիրներին՝ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հանձնարարեց քննարկել և սահմանված ժամկետներում համապատասխան լուծումներ տալ դիմում-խնդրանքներին:
Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների մի մասին տրվեց դրական ընթացք, բարձրացված խնդիրներից մի քանիսն էլ լուծումներ ստացան հանդիպման ընթացքում: