Տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը


Այսօր ՝ հոկտեմբերի 2-ին , Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքի ավագանու արտահերթ նիստը: Ներկա էին ավագանու ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, ԲՀԿ և ԼՀ խմբակցությունների 19 ներկայացուցիչներ:
Մինչ օրակարգին անցնելը, համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը։

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց:
Օրակարգը հաստատելուց հետո ավագանին անցավ Վանաձոր համայնքի ավագանու 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ 81 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծի քննարկմանը: Այն վերաբերում էր «Լոռու մարզի Վանաձոր համայնքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 2/42 հասցեում գտնվող հողամասը նվիրատվության պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին» թիվ 81 որոշման առաջին կետում «3.172» թիվը «3.21666» թվով փոխարինելուն:
Որոշումը ավագանին միաձայն հաստատեց:
Հիշեցնենք, որ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի համար Գ. Նժդեհի փողոցի թիվ 2/42 հասցեում գտնվող 3.172 հա մակերեսով հողամասի վրա կառուցվել են նոր մասնաշենքեր: ՀՀ օրենքով սահմանված կարգով հողամասը Վանաձոր համայնքի ավագանու որոշմամբ նվիրվել է Հայաստանի Հանրապետությանը:

You May Also Like