2018 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցավ Վանաձորի ավագանու հերթական նիստը: Նիստին ներկա էին 19 ավագանու անդամներ, ովքեր ներկայացնում էին ՀՀԿ, ՀՎԿ և ՀՅԴ խմբակցությունները: Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված էր թվով 10 ավագանու որոշման նախագիծ: Մինչ օրակարգի հարցերին անցնելը Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը փաստեց, որ ժողովրդական շարժման այս օրերին Վանաձորի համայնքապետարանը աշխատել է առօրյա ընթացակարգով ՝ օրենքով ՏԻՄ մարմիններին տրված լիազորությունների շրջանակում, և շարունակելու է արդյունավետ ծառայություն մատուցել քաղաքացիներին:
Ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատեց օրակարգային բոլոր հարցերը:
Ավագանու որոշմամբ հերթական նիստը նշանակվեց մայիսի 30-ին, ժամը 11.00-ին, ավագանու նիստերի դահլիճում: