Ապրիլի 22-ին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի միջոցառումների օրացուցային պլանի համաձայն, «Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճում առաջին անգամ անցկացվեց Վանաձորի օլիմպիական կարատեի բաց առաջնություն:
Առաջնությունն անցկացվեց 7 տարիքային խմբերում, որին մասնակցեցին 150-ից ավել մարզիկներ:
Միջոցառմանը ներկա էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սասուն Բեգլարյանը, պետի տեղակալ Գևորգ Մացակյանը, Լոռու մարզի կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Դրաստամատ Ղամբարյանը, մարզասերներ:
Ըստ քաշային կարգերի հաղթողները պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով և գավաթներով, մրցանակակիրները՝ պատվոգրերով և մեդալներով:
Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի կողմից շնորհակալագիր հանձնվեց սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սասուն Բեգլարյանին` Լոռու մարզի կարատե-դո ֆեդերացիային ցուցաբերած աջակցության համար: