Վանաձոր քաղաքի 2018թ. սեղանի թենիսի պատանիների և աղջիկների առաջնություն

Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, ապրիլի 14-15-ը Վանաձորի «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճում անց է կացվել Վանաձոր քաղաքի սեղանի թենիսի 2002-2004թթ. ծնված պատանիների և աղջիկների առաջնություն: Մասնակցել են քաղաքի մարզադպրոցների, մարզական կազմակերպությունների և հանրակրթական դպրոցների թենիսիստները:

Պատանիների անհատական մրցումներում հաղթող և մրցանակակիրներ են դարձել `
1 տեղ Ավետ Վասիլյանը /«Կենտրոն» համալիր մարզադպրոց/
2-րդ տեղ Հովհաննես Ջուլհակյանը /«Կենտրոն» համալիր մարզադպրոց/,
3-րդ տեղ Սերգեյ Դալլաքյանը /«Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ/:
Աղջիկների անհատական մրցումներում հաղթող և մրցանակակիրներ են դարձել `
1 տեղ Անի Բարսեղյանը /«Կենտրոն» համալիր մարզադպրոց/,
2-րդ տեղ Ռոզա Մանուկյանը /«Կենտրոն» համալիր մարզադպրոց/,
3-րդ տեղ Իրինա Սիմիկյանը /«Կենտրոն» համալիր մարզադպրոց/:

Պատանիների զուգախաղերում հաղթողներ և մրցանակակիրներ են դարձել`
1 տեղ Ավետ Վասիլյան-Էրիկ Մաիլյան /«Կենտրոն» համալիր մարզադպրոց/,
2-րդ տեղ Սերգեյ Դալլաքյան- Լևոն Այվազյան/«Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ/,
3-րդ տեղ Հովհաննես Ջուլհակյան-Արեգ Կիրակոսյան/«Կենտրոն» համալիր մարզադպրոց/:
Աղջիկների զուգախաղերում հաղթողներ և մրցանակակիրներ են դարձել`
1 տեղ Իրինա Սիմիկյան-Ռոզա Մանուկյան/«Կենտրոն» համալիր մարզադպրոց/,
2-րդ տեղ Անի Բարսեղյան-Տաթևիկ Թաթոսյան//«Կենտրոն» համալիր մարզադպրոց և /«Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ,
3-րդ տեղ Միլենա Մնացականյան-Դիանա Մուրադյան/«Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ/:
Նրանք պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով:

Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին և «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության կոլեկտիվին:

You May Also Like