Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, մայիսի 11-ից 12-ը «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբի մարզադահլիճում անցկացվեց 2005-2006թթ. ծնված կրտսեր տարիքի պատանիների Վանաձոր քաղաքի սամբոյի առաջնություն: Առաջնությանը մասնակցում էին Վանաձոր քաղաքի մարզական կազմակերպություններից թվով 60 սամբիստ: Համայնքի ղեկավարի անունից մասնակիցներին ողջույնի խոսք հղեց Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:
Ըստ քաշային կարգերի հաղթողները պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, գավաթներով, մեդալներով, իսկ մրցանակակիրները` պատվոգրերով և մեդալներով:
Ըստ քաշային կարգերի հաղթողներ են դարձել`
30 կգ- Էրիկ Կիրակոսյան («Տարոն» համալիր մարզադպրոց)
34 կգ -Սամվել Սերյոգինը (ՕՀՄՄՄԴ)
38 կգ -Դավիթ Ավետյանը («Հայաստան» ՄՀԿ)
42 կգ- Հովհաննես Աբրահամյանը («Գագիկ Ղազարյան» մարզական ակումբ)
46 կգ- Վալերի Աղասարյանը («Գագիկ Ղազարյան» մարզական ակումբ)
50 կգ- Էրիկ Միրզոյանը (ՕՀՄՄՄԴ)
55 կգ- Գոռ Գևորգյանը («Գագիկ Ղազարյան» մարզական ակումբ)
60 կգ – Դավիթ Համբարյանը (ՕՀՄՄՄԴ)
66 կգ- Գագիկ Գևորգյանը («Հայաստան» ՄՀԿ)
66+ կգ – Հրայր Մելքոնյանը («Հայաստան» ՄՀԿ)
Շնորհակալագրեր հանձնվեցին մրցավարներին և <<Գագիկ Ղազարյան>> մարզական ակումբի կոլեկտիվին: