Վանաձոր քաղաքի 2004-2006թթ. ծնված կրտսեր տարիքի պատանիների սամբո ըմբշամարտի առաջնություն

 

Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, ապրիլի 20-ից 21-ը «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբի  մարզադահլիճում անց է կացվել  2004-2006թթ. ծնված կրտսեր տարիքի պատանիների Վանաձոր քաղաքի սամբո ըմբշամարտի  առաջնություն`նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Ղարաքիլիսայի հերոսամարտի 100-ամյակին:  Համայնքի ղեկավարի անունից մասնակիցներին ողջույնի խոսք հղեց Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:

Ըստ քաշային կարգերի հաղթողները պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, նվերներով, մեդալներով, իսկ մրցանակակիրները` պատվոգրերով և մեդալներով:

Ըստ քաշային կարգերի հաղթողներ են դարձել`

27 կգ-  Արմեն Սաքանյանը /Գուգարքի մարզադպրոց/

30կգ-Սամվել Սերյոգինը /ՕՀՄՄՄԴ/

34 կգ-Արծրուն Հարությունյանը /ՕՀՄՄՄԴ/

38կգ- Էրիկ Գուրջանյանը /«Գագիկ Ղազարյան» մարզական ակումբ/

42կգ- Արամայիս Աբազյանը /«Գագիկ Ղազարյան» մարզական ակումբ/

46կգ- Արամ Խաչիկյանը /«Հայաստան» ՄՀԿ/

50կգ- Արարատ Աշուղյանը /«Հայաստան» ՄՀԿ/

60կգ- Սանասար Աֆրիկյանը /«Հայաստան» ՄՀԿ/

66կգ – Հրանտ Տոնոյանը /ՕՀՄՄՄԴ/

66+ կգ- Դավիթ Հարությունյանը /Գուգարքի մարզադպրոց/

Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին և «Գագիկ Ղազարյան»  մարզական ակումբի կոլեկտիվին:

You May Also Like