Վանաձոր քաղաքի վոլեյբոլի գավաթի խաղարկություն


Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, նոյեմբերի 22-24-ը Ա. Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի մարզադահլիճում անց է կացվել Վանաձոր քաղաքի տղաների և աղջիկների վոլեյբոլի գավաթի խաղարկություն: Մասնակցել են ավագ դպրոցների, քոլեջների, ուսումնարանների աղջիկների և տղաների 5-ական հավաքական թիմեր:
Աղջիկների մրցումներում առաջին տեղ է գրավել թիվ 13 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղ` թիվ 11 ավագ դպրոցի թիմը, երրորդ տեղ` Վանաձորի պետական համալսարանի հենակետային վարժարանի թիմը:
Տղաների մրցումներում առաջին տեղ է գրավել թիվ 11 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղ` Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի թիմը, երրորդ տեղ` Կ.Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի թիմը:
Գավաթի խաղարկությունում հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվել են համայնքապետարանի կողմից սահմանված համապատասխան կարգի պատվոգրերով, գավաթներով և մեդալներով:
Աղջիկների մրցումներում լավագույն խաղացողներ են ճանաչվել Մարիամ Սիրունյանը /թիվ 13 ավագ դպրոց/, Սյուզաննա Ղարագյոզյանը /թիվ 11 ավագ դպրոց/, Դայանա Ամիրխանյանը / ՎՊՀ-ի հենակետային վարժարան/:
Տղաների մրցումներում լավագույն խաղացողներ են ճանաչվել Էրիկ Գրիգորյանը / Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ/, Լևոն Մխոյանը /թիվ 11 ավագ դպրոց/, Գրիշա Դոդոռանը /թիվ 11 ավագ դպրոց/: Նրանք պարգևատրվել են մարզական արձանիկներով և պատվոգրերով:
Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին, Ա. Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի տնօրինությանը և ոստիկանության բաժնի աշխատակիցներին:

You May Also Like