Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, հունիսի 8-ից 9-ը Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցում անց կացվեց սպորտային մարմնամարզության բաց առաջնություն: Առաջնությանը մասնակցել են մարզիկներ նաև հարևան Վրաստանից:
Վանաձոր համայնքի ղեկավարի և համայնքապետարանի անունից մասնակիցներին և ներկաներին ողջունեց ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:
Տարբեր մարզական կարգերում և տարբեր ծրագրերով հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, գավաթներով և մեդալներով:
Աղջիկների մրցումներում հաղթողներ են դարձել`
- Վիկտորիա Շեկյանը-II պ. կարգ
- Աննա Աթաբեկյանը-I պ. կարգ
- Եվա Անդրեասյանը-III պ. կարգ
Տղաների մրցումներում հաղթողներ են դարձել`
- Դավիթ Մարտիրոսյանը- II պ. կարգ /Վանաձոր/
- Լուկա Ցեցխլադձեն- II պ. կարգ /Բաթումի/
- Դաչի Դոլադձեն- I մ. կարգ /Թբիլիսի/
- Անդրիա Կիբրիրան- II մ. կարգ /Թբիլիսի/
- Նիկոլոզ Կվիրդիան- III մ. կարգ/ Բաթումի/
- Տիգրան Գրիգորյանը – I պ. կարգ/Վանաձոր/
- Գոռ Ղումաշյանը- III պ. կարգ/Վանաձոր/
- Հայկ Մալխասյանը- II պ. կարգ /Վանաձոր/
Շնորհակալագրեր հանձնվեց մրցավարներին և Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի աշխատակազմին: