Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, մայիսի 27-ից 28-ը շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում անց է կացվել Վանաձոր քաղաքի արագ շախմատի առաջնություն`նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Ղարաքիլիսայի հերոսամարտի 100-ամյակին: Մրցաշարին մասնակցել են չորս տասնյակից ավելի շախմատիստ-շախմատիստուհիներ: Մրցաշարն անց է կացվել շվեյցարական մրցակարգով:
Պատանիների մրցաշարում տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.
1-ին տեղ՝ Դավիթ Գասպարյան,
2-րդ տեղ՝ Լևոն Կարապետյան,
3-րդ տեղ ՝ Վազգեն Խաչատրյան,
իսկ աղջիկների մրցաշարում`
1-ին տեղ՝ Հասմիկ Քոչինյան,
2-րդ տեղ ՝ Անի Ռամազյան,
3-րդ տեղ ՝ Աննա Ռամազյան:
Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, նվերներով, մեդալներով:
Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին և շախմատի մարզադպրոցի տնօրինությանը: