Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների օրացուցային պլանի, մայիսի 12-ից 13-ը Վանաձորի «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբում անց է կացվել Վանաձոր քաղաքի 2006-2008թթ. ծնված կրտսեր տարիքի պատանիների ձյուդոյի առաջնություն 10 քաշային կարգերում: Մասնակցել են շուրջ 90 մարզիկ:
Ըստ քաշային կարգերի հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով և նվերներով:
Հաղթողներ են ճանաչվել`
Տիգրան Ավետյանը /24 կգ/,
Վահան Կիրակոսյանը /27կգ/,
Սարիբեկ Մոսինյանը /30կգ/,
Ժիրայր Համբարյանը /34կգ/,
Էրիկ Գուրջանյանը /38կգ/,
Մհեր Օհանյանը /42կգ/,
Տիգրան Եգորյանը /46կգ/,
Արտյոմ Իշխանյանը /50կգ/.
Ժորա Մոսոյանը/55կգ/,
Արգիշտի Մալումյանը /55+կգ/:
Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին և «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբի կոլեկտիվին: