Վանաձոր քաղաքի աթլետիկայի առաջնություն


Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, մայիսի 22-ից 23-ը Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցում անց է կացվել աթլետիկայի առաջնություն` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Ղարաքիլիսայի հերոսամարտի 100-ամյակին: Մրցումներն անց են կացվել ավագ և կրտսեր տարիքի մարզիկների միջև` 50մ, 400մ, 800մ, հեռացատկ մրցաձևերում, որին մասնակցել են շուրջ 90 մարզիկ-մարզուհի:
Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով, նվերներով:
Ավագ տարիքի պատանիների մրցումներում հաղթողներ են դարձել`
Վահե Հովհաննիսյանը -50մ,
Աշոտ Աշրաֆյանը -400մ,
Գարիկ Հարությունյանը- 800մ,
Ռաֆիկ Աղբալյանը –հեռացատկ:
Ավագ տարիքի աղջիկների մրցումներում հաղթողներ են դարձել`
Դիանա Ասատրյանը -50մ,
Ինեսա Վարդանյանը -400մ,
Լիլիթ Հարությունյանը-800մ,
Նաիրա Շողերյանը-հեռացատկ:

Կրտսեր տարիքի պատանիների մրցումներում հաղթողներ են դարձել`
Ալեքսանդր Ստեցոլան -50մ,
Նվեր Հովսեփյանը -400մ,
Արման Ղամբարյանը- 800մ,
Նարեկ Սրապոնյանը –հեռացատկ:
Կրտսեր տարիքի աղջիկների մրցումներում հաղթողներ են դարձել`
Լուսինե Ալեքսանյանը -50մ,
Գոհար Սահակյանը -400մ,
Ինգա Շեկոյանը-800մ,
Լուսինե Ալեքսանյանը-հեռացատկ:

Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին և աթլետիկայի մարզադպրոցի կոլեկտիվին:

You May Also Like