Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, ապրիլի 14-ից 15-ը Վանաձորի «Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի Սարգիս Ավետյանի անվան ըմբշամարտի դահլիճում անց է կացվել 2005-2007թթ. ծնված կրտսեր տարիքի պատանիների Վանաձոր քաղաքի ազատ ըմբշամարտի բաց առաջնություն: Մասնակցել են շուրջ 160 պատանի ըմբիշ:
Ըստ քաշային կարգերի հաղթողները պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով,նվերներով,մեդալներով,իսկ մրցանակակիրները` պատվոգրերով և մեդալներով:
Ըստ քաշային կարգերի հաղթողներ են դարձել`
Արտուր Գևորգյանը /20կգ/,
Գեորգի Աղասյանը /23կգ/,
Ռոբերտ Հովհաննիսյանը /26կգ/,
Գագիկ Ղազարյանը /29կգ/
Նարեկ Հակոբյանը /32կգ/,
Արեն Սերոբյանը /35կգ/,
Վլադիմիր Ազարյանը /38կգ/,
Կորյուն Մանուկյանը /42կգ/,
Էդվարդ Սաղաթելյանը /46կգ/,
Դան Աշուղյանը /50կգ/,
Էրիկ Մարկոսյանը /54 կգ/,
Արեն Մաթոսյանը /58կգ/:
Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին և ՕՀՄՄՄԴ-ի աշխատակազմին: