Վանաձոր համայնքի տնտեսական զարգացմանն ուղղված հանրային քննարկում

Մայիսի 21-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վանաձոր համայնքի տնտեսական զարգացմանն ուղղված հանրային քննարկում: Այն վարում էր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Ներկա էին աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և անհատներ:
Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Նելսոն Մամուլյանը նախ ներկայացրեց հադիպման նպատակը, այն է՝ պարզել Վանաձոր համայնքի տնտեսական զարգացմանը խոչընդոտող խնդիրները, քննարկել հնարավոր լուծումները, որոշել ուղղությունները և աջակցել առաջարկվող ծրագրերին: Մամուլյանի խոսքով՝ քաղաքի տնտեսական զարգացմանը համատեղ նպաստելու ջանքերը նոր մշակույթ ձևավորելու միտում ունեն: Վանաձորցին ավելի լավ է պատկերացնում իր համայնքի խնդիրներն ու դրանց լուծումները, ուստի հենց նա կարող է նոր գաղափարներով իր նպաստը բերել համայնքի զարգացմանը: Տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու Հայկ Լևոնյանը ներկայացրեց ծրագրեր գրելու առանձնահատկությունները և համայնքի համար նախընտրելի ուղղությունները:
Հանդիպման ընթացքում հնչեցին առաջարկներ, հուզող հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:

You May Also Like