Թանգարանների սիրելի աշխատակիցներ, արվեստասերներ, ջերմագին բարեմաղթանքներս եմ հղում՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ։ Հասարակության սոցիալ-մշակութային կյանքում առանձնահատուկ է թանգարանների դերն ու նշանակությունը։ Այն ի ցույց է դնում սերունդերին մարդկության կողմից երբևէ ստեղծված լավագույն արժեքները, բարձրացնում հասարակության գեղագիտական ճաշակն ու աշխարհընկալման նշաձողը։
«Թանգարանների միջազգային օր – 2018» ամենամյա միջոցառումն այս տարի կրում է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագիրը: Այս օրը ևս մեկ առիթ է՝ համախմբվելու և հաղորդակից լինելու մշակույթին, վերաարժևորելու մեր մշակութային ժառանգությունը՝ այն բարձրացնելու և առավելագույնս հանրահռչակելու համար։
Թանգարաններն այսօր բազմազան գործունեություն են ծավալում. գիտալուսավորական գործունեության առանցքում պատմամշակութային գանձերի հավաքագրումն է, պահպանումը և ուսումնասիրությունը։
Թանգարանային գործի հարգելի նվիրյալներ, անգնահատելի է ձեր դերը մեր ինքնության ընդգծման, աշխարհին և սերունդներին մեր տեսակը բյուրեղացած կերպով ներկայացնելու, անցյալի թանկագին մասունքներն ու բոլոր ժամանակների մշակույթը բոլորիս սեփականությունը դարձնելու գործում։Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ, որ թանգարանների հյուրընկալ դռները մշտապես բաց լինեն այցելուների առջև, իսկ սրահները՝ բազմամարդ։ Մշտապես նոր ցուցադրություններ, գնահատված ու բեղուն աշխատանք