Սիրելի՛ հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ:
Ամուր ընտանիքի հիմքի վրա է ձևավորվում և զարգանում պետությունը: Ընատնիքի ամրությունից է կախված նաև երկրի ամրությունը: Հավատարմություն, սեր, հարգանք և համերաշխություն: Այս արժեքներն են ամրացնում ընտանիքը և նախանշում համատեղ երկարատև ճանապարհ: Ընտանեկան միջավայրում է դրվում անհատի ձևավորման հիմքը: Այսօր հատկապես նորաստեղծ ընտանիքներն ունեն աջակցության կարիք: Վստահ եմ, որ պետական քաղաքականությունը միտված է ընտանիքների պաշտպանության համակարգի ամրապնդմանը, խնդիրների աստիճանական լուծմանը: Սակայն ամուր ընտանիքը նաև հասարակության յուրաքանչյուր անդամի անհատական ջանքերի արդյունքն է, ուստի յուրաքանչյուրս պետք է գիտակցենք մեր դերն ու քաղաքացու պատասխանատվությունը հասարակության ամուր և առողջ բջիջ ձևավորելու գործում:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առթիվ: Թող մեր բոլորի ընտանիքներում տիրեն սերը, հարգանքը և խաղաղությունը: Մաղթում եմ առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն և բարեկեցություն: