Սիրելի՛ էջմիածինցիներ, հարգարժա՛ն Դիանա Գասպարյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` համայն հայության Հոգևոր մայրաքաղաքի՝ Էջմիածնի օրվա կապակցությամբ:
2704-ամյա իր հարուստ տարեգրությունը քաղաքը կերտել է մաքառումներով, պատվով կրել արքայանիստ, ապա նաև կաթողիկոսանիստ լինելու պատասխանատու տիտղոսները:
Քաղաքն առաջին հերթին քաղաք է այդ մշակույթը կրող բնակչությամբ, Վաղարշապատի յուրաքանչյուր բնակիչ ապրում է Վեհարանի շուքի ներքո, իրեն զգում ոչ միայն հնագույն քաղաքի արժանապատիվ քաղաքացի, այլև հայոց բազմադարյան մշակութային անգին գանձարանի պահապան:
Հարգարժա՛ն Դիանա Գասպարյան, վստահ եմ, որ Ձեր ղեկավարած թիմի ջանքերի շնորհիվ բոլորիս սիրելի Էջմիածինը կծաղկի և նոր ձեռքբերումներ կունենա: Հայության Հոգևոր կենտրոնը աշխարհին մշտապես պետք է ներկայանա հին և նոր փայլով: Վստահ եմ՝ դա Ձեզ հաջողվում է:
Կրկին շնորհավորում եմ և հանրապետության մեծությամբ չորրորդ քաղաքին մաղթում շենացում, իսկ բնակչությանը՝ անհոգ և բարեկեցիկ կյանք: