Հարգելի՛ գրադարանավարներ.
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները ձեր մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ:
Հայ ժողովուրդը իր պատմության ընթացքումմ գրի ու գրքի հանդեպ առանձնակի ակնածանք ու սեր է ունեցել, գիտելիքի ու գրքի հանդեպ սերն է մեր ազգին օգնել անցնելու դարերի միջով, հաղթահարելու դժվարությունները և պայքարելու անկախության համար:
Այդ սիրո շնորհիվ ենք պահպանել մեր ազգային ինքնությունը, մեր ուրույն խոսքն ասել համաշխարհային մշակույթի մեջ:
Վանաձորի գրադարանային համակարգի և Լոռու մարզային գրադարանի սիրելի աշխատակիցներ, դուք ձեր կյանքի մեծ մասը նվիրել եք գրադարանային գործին, պահպանել և սերունդներին եք փոխանցել գիրքը և գիտելիքը: Այսօր այդ առաքելությունն առավել, քան երբեք անհրաժեշտություն է: Աշխարհը սրընթաց շտապում է առաջ, և այն գիտելիքով զինված մարդկանց կարիք ունի: Այսօր ձեզ է վստահված գրքի հանդեպ սերը պահպանելու, նոր սերնդի մեջ այն արթնացնելու և խորացնելու պատվաբեր և պատասխանատու առաքելությունը:
Սրբորեն պահպանելով գրադարանային գործի մեր լավագույն ավանդույթները, արդյունավետորեն կիրառելով նաև ժամանակակից տեխնոլոգիաները՝ դուք անփոխարինելի ներդրում կունենաք մատաղ սերնդի և, առհասարակ, հասարակության զարգացման կարևոր գործում:
Հարգելի՛ գրադարանավարներ ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, անձնական երջանկություն և հաջողություններ աշխատանքում: