Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

Սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Անգնահատելի է ձեր ավանդը մատաղ սերնդի հոգիներում ազգային և համամարդկային արժեքներ սերմանելու գործում։ Դարեր շարունակ հայն աստվածացրել է դպրությունը, աստվածացրել Ուսուցչին, ում միջոցով էլ լուսավորելել է սերունդների ճանապարհը, գրի և դպրության հզոր ուժն էլ ազգային ողբերգության և օտարի հայահալած քաղաքականության շրջանում փրկել է ուծացումից, ամրացրել հայի ոգին և կոչել մարտի։ Զինվորը մեր երկրի արտաքին սահմանների անվտանգության պահապանն է, ուսուցիչը՝ ներքին։
Վաստակած հանգստի անցած շատ սիրելի ավագ մանկավարժներ, երախտապարտ ենք ձեր սուրբ առաքելությունն անմնացորդ կատարելու համար: Ձեր ստեղծած ամուր հիմքերի վրա այսօր բարձրանում է ուսուցիչների նոր սերունդը՝ ավանդական մոտեցումները համադրելով նոր ժամանակի մոտեցումներին։
Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ մասնագիտական հաջողություններ,ամուր առողջություն և անձնական երջանկություն:

You May Also Like