Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա առթիվ:
Հայաստանի անկախ հանրապետության կառավարման ինստիտուտի զարգացման համար կարևորագույն ձեռքբերումներից է տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումը, որն իր գոյության 21 տարվա ընթացքում կայացման դժվարին ուղի է անցել: Հանրության խնդիրների լուծումը և համայնքային իշխանության գործունեության արդյունավետությունը պետության առաջընթացի գրավականն են: Մասնակցային կառավարման միջոցով ժողովրդի իշխանության լիարժեք իրականացումը ՏԻՄ-երին պարտադրում է առավել պատասխանատու գործել, հանրության իրազեկության բարձրացումը նպաստում է համայնքի խնդիրները լուծելու գործում ՏԻՄ-ի աշխատանքի արդյունավետությանը:
Սիրելի վանաձորցիներ, մենք ամեն ինչ անելու ենք՝ քաղաքացիներին ծառայելու առաքելությունը պատվով իրականացնելու համար: Միասին ենք Վանաձորը դարձնելու այն գողտրիկ օրրանը, որն իր զավակների համար կլինի ոչ միայն Տուն, այլև աշխատելու և արարելու համար հեռանկարային վայր:
Համակարգի հարգելի աշխատակիցներ, դուք պարտքի բարձր գիտակցումով եք կատարում ձեր աշխատանքը՝ վստահորեն լուծելով ձեր առջև դրված խնդիրները:
Կրկին շնորհավորում եմ, մաղթում եմ առողջություն, անձնական և աշխատանքային հաջողություն և բարեկեցիկ կյանք: Վստահ եմ՝ առավելագույն եռանդով շարունակելու եք ծառայել Վանաձորին և վանաձորցուն՝ հանուն զարգացման և առաջընթացի: