Մամուլի հարգարժան աշխատակիցներ, սիրելի լրագրողներ, դուք հանրության ձայնն եք բոլոր ոլորտներում, բոլոր իրավիճակներում: Լրագրությունը դասվում է ամենավտանգավոր մասնագիտությունների շարքում: Հանուն ճշմարտությունն իմանալու մեր իրավունքի՝ հաճախ դուք վտանգում եք ձեր կյանքը: Լրագրողն այն քաղաքացին է, ով «կռվում» է առաջնագծում, երբեմն իր վրա է վերցնում նաև հետաքննողի պարտականությունը: Ժողովրդավարության հաստատման ճանապարհը հաճախ անցնում է նաև ձեր դժվարին առաքելության խառնարանով: Դուք եք փոխելու աշխարհը, այն դարձնելու առավել ազնիվ: Քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունն այսօր փոխում է որոշումների կայացման ընթացքը: Անուրանալի է զանգվածային լրատվամիջոցների դերը խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության գործում:
Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ստեղծագործական անսպառ եռանդ, աշխատանքային հաջողություններ, բեղմնավոր գրիչ: Շարունակեք մնալ մեր պետության և հասարակության նվիրյալները և ազնվորեն ծառայել ձեր մասնագիտությանն ու հասարակության շահերին: