Այսօր՝ մայիսի 2-ին, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հյուրընկալեց ֆրանսիական «Ցավեր առանց սահմանների» կազմակերպության նախագահ Ալեն Սերիին և նույն կազմակերպության ծրագրերի համակարգող Անուշ Առնավուտյանին: Հանդիպմանը ներկա էին նաև համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը և զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը: Ալեն Սերին ներկայացրեց կազմակերպության կողմից Վանաձորում իրականացված ծրագրերը: Շեշտեց, որ այցի նպատակն է կատարվող աշխատանքներին հետևել տեղում, դիտարկել դրանք առավել զարգացնելու և ընդլայնելու հեռանկարն ու որոշել ուղղությունները: Վանաձորում իրականացվող ծրագրերը պիլոտային են: Դրանք հաջողությամբ իրականացնելու արդյունքում նպատակ կա անցում կատարել ազգային ծրագրերի: Վանաձարի համայնքապետի հետ հանդիպմանը բարձրացված հարցերը
Տեղի ունեցավ կառուցողական երկխոսություն, որի ընթացքում Ալեն Սերին խոստացավ բարձրացված խնդիրների, հնչած առաջարկների և ձեռք բերված համաձայնությունների մասին բարձրաձայնել ՀՀ ԿԳ նախարարի հետ նախատեսված հանդիպման ընթացքում:
Մամիկոն Ասլանյանը խոստացավ աջակցել Վանաձորում իրականացվող բոլոր նախաձեռնություններին: