Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Պարի միջազգային օրվա առթիվ

Պարարվեստի սիրելի՛ գործիչներ,
Այսօր աշխարհը նշում է Պարի միջազգային օրը: Սա ևս մեկ առիթ է՝ գնահատելու ոլորտի երախտավորներին, մեր հայացքն ուղղելու առկա խնդիրներին և արժևորելու ձեռքբերումները:
Պարարվեստի հարգարժա՛ն նվիրյալներ, անուրանալի է ձեր վաստակը ազգային պարարվեստի բարձրացման և հանրահռչակման գործում, տարբեր ժողովուրդների պարերի ինքնատիպ մեկնաբանությունները, ժամանակակից պարերի յուրատեսակ բեմականացումները մարդկային հոգու թռիչքներ են, ապրումների դրսևորման ինքնատիպ լեզու: Հայ ժողովուրդը հոգու ճիչն ու զգացմունքների ներկապնակն արտահայտել է պարի լեզվով: Մարտի է գնացել պարով, շուրջպար է բռնել և դարձել մեկ ամբողջություն: Այսօր էլ պարարվեստը շարունակում է մնալ կարևոր և արժեքավոր սնունդ՝ հոգու և մարմնի համար:
Պարարվեստի սիրելի՛ գործիչներ, կրկին շնորհավորում եմ: Մաղթում եմ ստեղծագործական բազում հաջողություններ, չդադարող ծափահարություններ և ամենայն բարիք: Շարունակեք քարոզել բարձր արվեստ և բարձր պահեք Հայաստանի Հանրապետության պատիվն ամենուր:

You May Also Like