Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ և վետերաններ,
Օրենքի գերակայությունն ու քաղաքացիների անվտանգությունը ժողովրդավարական պետության կարևորագույն պարտականություններից են։ Այդ սուրբ առաքելությունն իրականացնողը ոստիկանությունն է, որը հասարակական կարգի, քաղաքացու անվտանգութան, օրենքի գերակայության պահապանն է և պատվով է կատարում իր առջև դրված խնդիրները։ «Ծառայելով օրենքին՝ ծառայում ենք ժողովրդին» կարգախոսը ոստիկանության մերօրյա աշխատակցի մարդկային բնութագրի, առաքելության և ծառայության լավագույն բնութագիրն է։ Հատկապես վերջին տարիներին համակարգը բազմաթիվ բարեփոխումներ է ունեցել։ Լուրջ ուշադրություն է հատկացվում մասնագիտական կրթությանն ու հմտությունների կատարելագործմանը: Հասարակության կողմից ոստիկանի նոր կերպարի ընկալմանը մեծապես նպաստում է «հրեշտակներ»-ի դասակների ձևավորումը, որոնց ներկայությունը ապահովության ու պաշտպանվածության զգացում է առաջացնում քաղաքացիների շրջանում։ Համայնքային ոստիկանության ձևավորումն էլ առավել անմիջական է դարձնում քաղաքացի-ոստիկանություն կապը։ Ոստիկանության աշխատանքը բազմավեկտոր է և ծավալուն: Այն ընդգրկում է հասարակության բոլոր շերտերը, այդ իսկ պատճառով սպասելիքները մեծ են։ Համակարգի ծառայողները ոստիկանի կոչումը պատվով են կրում։
Հարգելի՛ ոստիկաններ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ աշխատանքային և անձնական հաջողություններ, անվտանգ ծառայություն, ջերմություն ընտանիքներում և բարեկեցիկ կյանք։

You May Also Like